Պարզվում է Վայոց ձորի մարզպետի մասնակցությունը փոխգնդապետի ծեծելու միջադեպին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Հասարակություն

Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը ձերբակալվել է Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու կասկածով։ Այս մասին 24News-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«Այս պահին քննչական կոմիտեն ձեռնարկում է  միջոցառումներ Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպի մասնակցիների շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու համար»,-ասաց նա։

Նաիրա Հարությունյանը նշեց, որ պարզվում է նաև Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը միջադեպին։