Վրաստանում կստեղծվեն բանտեր այն դեռահասների համար, ովքեր երազում են Հարվարդում սովորել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

1

Վրաստանում անչափահասների համար կարող են միկրոբանտեր ստեղծվել: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:

«Մենք ցանկանում ենք անցնել այնպիսի համակարգի, որտեղ դեռահասները, որոնք սխալ են թույլ տվել իրենց կյանքի ճանապարհին, բայց երազում են սովորել Թբիլիսիի պետհամալսարանում կամ նույնիսկ Հարվարդում եւ իրենց կարիերան տեսնում են «այլ աշխարհում, պատիժը չկրեն նրանց հետ, որոնք հակառակ երազանքներն ունեն։ Շատ կարեւոր է, որ մենք կարողանանք հաջող պայքար մղել կազմակերպված հանցավորության դեմ՝ դեռահասների սեգմենտում»,- նշել է նախարարը: Իսկ նրանց համար, որոնք երազում են քրեական հեղինակություն դառնալ, կլինի այլ մոտեցում, քանի որ նրանց հետ անհրաժեշտ է այլ աշխատանքներ իրականացնել:

Նախարարի ասելով՝ ներկայում մշակվում է երեխաների համար միկրոբանտերի ստեղծման հայեցակարգը: