Հայաստանն արդեն երևում է ներդրումային քարտեզի վրա․ ՎԶԵԲ ի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Երևանում ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ ներդրումային ֆոնդ բացվեց։ 10 մլն դոլար աջակցություն տրամադրվել էր 4 տարի առաջ, և ինչպես իր խոսքում նշեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան, սա առաջին դեպքերից մեկն է, որ ԵՄ-ն իր գործընկերների հետ կարողանում է հիմնել բաժնեմասնակցային հիմնադրամ։ 

«Վստահ ենք, որ Հայաստանի՝ ամուր սփյուռք ունենալու դեպքում մենք կկարողանանք նմանօրինակ փորձը օրինականացնել և տարածել։ Խոսքը նաև կորպորատիվ կառավարման պրակտիկայի ստեղծման մասին է»,- նշեց Մատերնովան։ 

ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեն նշեց, որ բավական երկար և դժվար ճանապարհ են անցել այս հիմնադրամի ստեղծման ճանապահին։ «Բայց դա վկայում է, որ ունենք հաջողված համագործակցություն, և խոսքը միայն ֆինանսների մասին չէ․ ընդհանուր նպատակն է ստեղծել առավել ամուր հարթակ ներդրումների համար, բարելավել կորպորատիվ կառավարման համակարգերը և ընդհանուր առմամբ՝ ստեղծել առաջնորդներ կամ չեմպիոններ, որ կարողանան ցույց տալ, թե ինչպես է պետք բարելավել բիզնեսը Հայաստանում։ Մեր ընդհանուր ծրագրային պորտֆելի 85 տոկոսը գտնվում է մասնավոր բիզնեսում և մեծ մասը՝ փոքր և միջին ձեռնարկություններն են։ Ի դեպ, այդ ծառայություններն ու աջակցությունը տրամադրվում է ևս մեկ հաջողված ծրագրի՝ խորհրդատվական ծրագրի շրջանակում»,- ասաց Պատրոնեն։ 

Նա հավաստեց, որ բավականին բարեկավվել է Հայաստանի ներդրումային միջավայրը և Հայաստանն արդեն երևում է ներդրումային քարտեզի վրա։ «ՎԶԵԲ-ը կօժանդակի վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության, արժեշղթաների, ՏՏ-ի, լոգիստիկայի, զբոսաշրջության ոլորտներում և իր օժանդակությունը կտրամադրի հիմնականում ՓՄՁ-ներին»,- ասաց նա։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news