Արարատի մարզում վարորդը ГАЗ 3102 մեքենայով մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի մեջ. կա վիրավոր

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 2024News

.

Սեպտեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:00-ի սահմաններում Ոսկետափ գյուղի բնակիչ, 29-ամյա Մ. Գ.-ն իր վարած ГАЗ 3102 մակնիշի 36 ԼD 448 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, բախվել է համագյուղացի, 32-ամյա Ա. Ս.-ի վարած ЗИЛ 130 մակնիշի 35 QX 033 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով վարորդ Մ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news