Հայաստանը այժմ կոռուպցիայի դեմ պայքարելու եզակի հնարավորություն ունի. ԱՄՆ Պետքարտուղար

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 2024News

.

ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Պետքարտուղարության կայքում հրապարակված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Միացյալ Նահանգների անունից ուրախ եմ շնորհավորել Հայաստանին Անկախության օրվա առթիվ, որը հայ ժողովուրդը ձեռք է բերել 1991 թվականի սեպտեմբերի 21-ին:

Անցած տարի Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը ձեռնարկել են համարձակ քայլեր քաղաքական մասնակցությունն ընդլայնելու եւ ժողովրդավարական կառավարումը զարգացնելու ուղղությամբ:

Հայաստանն այժմ եզակի հնարավորություն ունի պայքարելու կոռուպցիայի դեմ, ամրապնդելու օրենքի գերակայությունը՝ անկախ դատական համակարգի օգնությամբ, և մեծ արտասահմանյան ներդրումներ գրավելու:

Ես անհամբեր սպասում են Հայաստանի հետ մեր համագործակցության շարունակությանն այդ նպատակներն իրագործելու եւ հայերի հաջորդ սերնդի համար ավելի լավ ապագա կառուցելու հարցում:

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև և խաղաղ կարգավորման հասնելու հարցում կողմերին օգնելու գործին:

Մենք ողջունում ենք վերջին մասնակցությունը բարձր մակարդակում կայացած հանդիպումներին բանակցությունների եղանակով հակամարտության հանգուցալուծմանը հասնելու համար, ինչպես նաեւ կառուցողական քննարկումներին նպաստող պայմանների ստեղծման ուղղությամբ կատարվող ջանքերը»,-ասվում է հայտարարության մեջ: