ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 21, 24News
«Հրապարակ»-ը գրում է․
«Երեկ Նիկոլ Փաշինյանը նշանակեց ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ:
Երկու նշանակումներն էլ կարծես թե պատահական չեն, եթե ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերն է, և կան տեղեկություններ, որ հենց Մարությանն է միջնորդել, ապա ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը պաշտոնաթող Արթուր Վանեցյանի ընկերն է, նրան ԱԱԾ տնօրենի տեղակալ էր նշանակել հենց Վանեցյանը՝ անցած տարվա հոկտեմբերին:
Սակայն Արման Սարգսյանի դեպքում հավանական է, որ նա հրամանագրվի, իսկ Մարտիրոսյանի դեպքում ավելի փոքր է հավանականությունը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: