Պարոն Վանեցյանը մեր գործընկերն է, ԱԱԾ սպա․ Էդուարդ Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1

«Վստահեցնում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է, դա մեր գործառույթներից է եւ մենք ոչ մի բանի դեմ կաշկանդվածություն չունենք»,- սեպտեմբերի 21-ին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

Լրագրողի հարցին, թե ինչու է պաշտոնից ազատվեց Արթուր Վանեցյանը, նա պատասխանեց. «Ես չեմ ցանկանա այդ հարցի շուրջ խոսել, վարչապետը ասել է իր կարծիքը: Պարոն Վանեցյանը մեր գործընկերն է, ԱԱԾ սպա է»։

ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը այլ հարցերի ևս չցանկացավ պատասխանել: