Տպավորություն է՝ Օսիպյանը դուրս չեկավ իշխանության դեմ, դրա համար նոր պաշտոն ստացավ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

«Լուսավոր Հայաստան» կուսակցության և համանուն խորհրդարանական  խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք միշտ էլ քննադատել են վարչապետին՝ ԱԱԾ-ն և ոստիկանությունը նախարարություն դարձնելու խոստումը չպահելու համար։ Հենց այդ պատճառով է, որ ներկայացրել են վերջերս աղմուկ հանած օրենդրական նախագիծը՝ նույն կառույցների ղեկավարների ընտրության հետ կապված։

«Մենք տվել ենք միջանկյալ լուծում, որը կմնա այնքան ժամանակ, քանի դեռ այդ կառույցները չեն դարձել նախարարություն, որը վերացվել է Քոչարյանի օրոք։ Շատերը մեզ այսօր մեղադրում են իշխանության հետ համագործակցելու մեջ, բայց իրականում իրենք մտածում են, որ գործող համակարգի շնորհիվ է՝ բանտում չեն և փոփոխության դեպքում կհայտնվեն բանտում։ Ոմանց իրական մտավախությունը սա է»,-ասաց նա։ 

Միաժամանակ Մարուքյանը նշեց, որ իրենք հետևողական են լինելու, որ հանրությունը իրազեկվի՝ որն էր ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնանկության պատճառը։

«Մենք հետևողական ենք լինելու, որ ամեն պաշտոնանկություն պարզաբանվի։ Այս քաղաքականությունը գործում էր նաև նախկինում՝ մարդկանց ազատում էին աշխատանքից, լավագույն  դեքպում ասում՝ հիվանդ էր։ Հետևողական ենք լինելու, որ բացահայտվի Վանեցյանի և Օսիպյանի պաշտոնանկության պատճառը»,-ասաց նա։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի տպավորությամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը իշխանության դեմ հայտարարությամբ հանդես չեկավ ինչպես ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը, դրա համար էլ նոր պաշտոն ստացավ։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news