Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված սորտավորման ամաններ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1

SSD-Innovative Solutions for Sustainable Development of Communities-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երեկ Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ: Ամանները գտնվում են Խաչքարերի պուրակում (1 հատ), Հյուսիսային պողոտայում (2 հատ), Կարապի լճում (1 հատ):Տեղեկացվում է, որ շուտով տեղադրվելու են ևս 9 նման ամաններ։

«Սիրելի´ Երևանի բնակիչներ և հյուրեր, հայցում ենք բոլորիդ աջակցությունը՝ զարգացնելու մեր երկրում թափոնների տեսակավորման մշակույթը։ Օգտագործեք այս ամանները միայն պլաստիկ թափոնների համար: Եթե ականատես լինեք, որ ամաններն օգտագործվում են այլ նպատակով, տեղյակ պահեք մեր թիմին»,- ասված է նրանց տարածած հաղորդագրության մեջ: