Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա աստիճանաբար կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

/

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ  հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի 8-10, 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով։

Երևան քաղաքում սեպտեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: