Դավիթ Տոնոյանը Բելառուսի ԶՈւ ԳՇ պետի հետ քննարկել է փոխգործակցության ներկա իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

.

Սեպտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել հայ-բելառուսական երկկողմ համագործակցության ընթացքի վերաբերյալ, մտքեր փոխանակել պաշտպանական բնագավառում փոխգործակցության ներկա իրավիճակի և հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: