Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

.

Թուրքիայի Անթալիա նահանգում ռուս զբոսշարջիկներին տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել, ինչի հետևանքով 15 մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ին

ՌԴ գլխավոր հյուպատոսության հաղորդմամբ հյուրանոցից օդանավակայան ուղևորվող զբոսաշրջային ավտոբուսը, որում 22 ռուս քաղաքացի է եղել, կողաշրջվել է:

Ուղևորներից 7-ը պատահարից հետո շարունակել են իրենց ճանապարհը դեպի օդակայան, քանի որ բողոքներ չեն ունեցել:

Մյուս 15 ուղևորները հոսպիտալացվել են տարբեր բուժհաստատություններում: Ներկա պահին նրանցից 8-ը դեռևս հիվանդանոցներում են գտնվում: Կատարվածի հանգամանքները պարզվում են:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news