ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
ԱՄՆ Տեխաս նահանգում «Իմելդա»տրոպիկական փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի: Փոթորկի հետևանքով նահանգում հեղեղումներ են սկսվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է New York Times-ը:
Տեղի իշխանություններն ավելի քան հազար մարդու են փրկել ու էվակուացրել:
Ազգային օդերևութաբանական ծառայությունից հայտնել են, որ տեղումների քանակն առաջիկայում նվազելու է: