Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Լոս Անջելեսում է

ԵՐԵՒԱՆ, 22  ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News

Փաշինյան Լոս Անջելես

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Լոս Անջելեսում է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է կառավարության ղեկավարը՝ տեղադրելով ինքնաթիռից նկարված գիշերային քաղաքի լուսանկարը։ 

Հայաշատ մեգապոլիսում Փաշինյանը մասնակցելու է տեղի հայազգի բնակչության հրավիրած հանրահավաքին, հանդիպելու է Կալիֆոռնիայի և Լոս Անջելեսի ղեկավարության հետ։ 

Կառավարության ղեկավարն այնուհետ մեկնելու է Սան Խոսե քաղաք՝ տեղական ՏՏ ընկերությունների հետ հանդիպման, ապա Նյու Յորքում մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայի աշխատանքներին։