Չպարզված հանգամանքներում վիրավորված Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է. ՊՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Վիրավոր

Վիրավորված զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Դեռևս չպարզված հանգամանքներում վիրավորված Զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է։ Հնարավորության դեպքում նրան տեղափոխելու ենք Երևան։
Ի դեպ. Վստահաբար Բաքվից ջերմ ողջույններ ստանալուց Շամշյանը միայնակ չի լինի, տարատեսակ ինֆորմատորներով կմիանաք նրան»,-գրել է մամուլի խոսնակը։

Ավելի վաղ shamshyan.com-ի հայտնել էր, որ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետության հյուսիս-արեւելյան հատվածի մարտական դիրքերից մեկում:

Դեռեւս անհայտ պայմաններում, առավոտյան 06:00-ից 06:30-ն ընկած ժամանակահատվածում, որովայնի մասում հրազենային վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երեւան քաղաքի Նորագյուղի թաղամասի բնակիչ Հայկ Խաչատրյանը:

Աղբյուրը նաև նշում է, որ զինծառայողը բանակ էր զորակոչվել մի քանի ամիս առաջ, որը նաև տեսողական խնդիրներ է ունեցել, ու շատերը զարմացել են, որ նրան բանակ են տարել: