Մեկնարկել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

1

Սեպտեմբերի 22-ին մեկնարկել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, որը մինչև սեպտեմբերի 26-ն ամեն օր դասական երաժշտության երեկոներ կպարգևի բարձրարժեք երաժշտության սիրահարներին։  

«Արմենիա» փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։  

Փառատոնի մեկնարկային համերգին, որը ղեկավարում էր հանրահայտ դիրիժոր Կոնրադ վան Ալֆենը, նվագախմբի հետ հանդես եկան անվանի մենակատարներ՝ Եղիսաբեթ թագուհու մրցույթի հաղթող, ջութակահար Անդրեյ Բարանովը և Չայկովսկու անվան միջազգային մրցույթի մրցանակակիր, թավջութակահար Ջոնաթան Ռուզմանը։ Ներկայացվեցին Ֆելիքս Մենդելսոնի, Ալեքսեյ Շորի, Ռոդիոն Շչեդրինի, Սերգեյ Պրոկոֆևի ստեղծագործություններից։