«Գահերի խաղը» ճանաչվել է «տարվա լավագույն դրամատիկ սերիալ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

1

Այս կիրակի Լոս Անջելեսի հանրահայտ Microsoft Theater դահլիճում կայացած «Էմմի» հեռուստատեսային մրցանակի հանձնման 71-րդ արարողությանը «Գահերի խաղը» հեռուստասերիալը ճանաչվել է «տարվա լավագույն դրամատիկ սերիալ», գրում է The Guardian-ը:

«Գահերի խաղը» սերիալը հաղթել է նաև «Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր դրամատիկ սերիալում» անվանակարգում. մրցանակը ստացել է Փիթեր Դինքլեյջը, որը կարողացել է առաջ անցնել նույն անվանակարգում «Էմմի»-ին հավակնող իր գործընկերներ Նիկոլայ Կոստեր-Վալդաուից և Ալֆի Ալենից:

1

Քիթ Հարինգթոնը «լավագույն դրամատիկ դերասան» անվանակարգում զիջել է Բիլլի Պորտերին («Կեցվածք» - Pose):

«Գահերի խաղը» «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում պարտվել է Ջեյսոն Բեյթմանին, որը նկարահանել է «Օզարկը» (Ozark):

«Կանանց լավագույն դեր դրամատիկ սերիալում» անվանակարգում մրցանակի է արժանացել Ջոդի Քոմերը՝ «Սպանելով Եվային» (Killing Eve) ֆիլմում կերտած դերի համար:

«Չեռնոբիլը» (Chernobyl) ճանաչվել է «լավագույն մինի սերիալ» (Քրեյգ Մեյզին, Ջեյն Ֆեզերսթոուն և Քերոլին Շտրաուս):

Այս տարի անվանակարգերում առաջադրման թվով առաջատարներն են եղել «Գահերի խաղը» (32), «Զարմանալի տիկին Մեյզելը» (20), «Չեռնոբիլը» (19), «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերումը» (18) և «Բարրին» (17):

բակո