Ոստիկանությունն արձագանքել է Նաիրա Զոհրաբյանի գրառմանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

բակո
ՀՀ ոստիկանությունն արձագանքել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառմանը, որը վերնագրված էր «Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա»:

«Հրապարակման հիման վրա ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ամասիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: