Պուտինը օնկոլոգիական հիվանդությունները մարդկության համար մարտահրավեր է համարվում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

1

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այս պահին մարդկության համար մարտահրավեր է համարվում օնկոլոգիական հիվանդությունների տարածումը։

Պուտինը նշել է, որ այդ մարտահրավերին հարկավոր է պատասխան տալ: Դրա համար երկրներին հարկավոր է միավորվել և լուծում գտնել օնկոլոգիական հիվանդությունների բուժման հարցում:

«Օնկոլոգիական հիվանդությունների տարածումը մարտահրավեր է մարդկության համար»,- ասել է Պուտինը Օնկոլոգիայի և ռադիոլոգիայի երկրորդ համաշխարհային ֆորումի ժամանակ, գրում է Gazeta-ն: