Հայաստանում արմատախիլ է արվել համակարգային կոռուպցիան․ փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Ավինյան

«Կորպորասիոն Ամերիկա»-ի միջազգային համապատասխանությունը եւ հակակոռուպցիոն համաժողով -2019» համաժողովի ժամանակ, որին մասնակցում է ավելի քան 120 ներկայացուցիչ Արգենտինայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսպանիայից, Ղազախստանից, Ռուսաստանից, Վրաստանից և Հայաստանից, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ հեղափոխությունից հետո Հայաստանում համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել։

«Վերջերս սկսվեց հակակոռուպցիոն պայքարի ռազմավարության մշակման գործընթացը։ Նպատակն այն է, որ լիովին վերանայվի պետական կառավարումը։ Դա վկայում է այն մասին, որ կիրականացվեն հայեցակարգերի ձևավորման աշխատանքներ ծառայությունների մատուցման, մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում»,- նշել է Ավինյանը, ապա հավելել, որ կարևոր նշանակություն ունի բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ բիզնեսի և քաղաքացիական հասարակության ջանքերի միավորումը։

Տիգրան Ավինյաննը նաև նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում մասնավոր հատվածը նույնպես իշխանության ուշադրության կենտրոնում է, և կառավարությունը ձգտում է ստեղծել լավ պայմաններ բիզնեսի համար, ձևավորել նպաստավոր ներդրումային միջավայր։

«Բիզնեսը պարտավոր է ենթարկվել պետության խաղի կանոններին, և միեւնույն ժամանակ բիզնեսի գործունեությունը կոռուպցիայի վերացման գործում հսկայական է։ Մասնավոր հատվածը պետք է ջանա համապատասխանել պետական եւ միջազգային օրենսդրությանը։ Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում կարեւոր նշանակություն ունեն ընկերությունների իսկական սեփականատերերի բացահայտումն ու հրապարակումը»,- ասել է փոխվարչապետ։