Չեմ ուզում բացառել, բայց դեռ վաղ է խոսել․ Վ․ Կարապետյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 24, 24News

Ալիև Փաշինյան

Սովորաբար նման հանդիպումները պատրաստվում են. ոտքի վրա հանդիպման արդյունավետությունն ինձ համար այնքան էլ հասկանալի չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդի հանդիպում երկու երկրների առաջնորդների մակարդակով:

«Ես չեմ ուզում բացառել, բայց քանի որ որեւէ նախապատրաստական աշխատանք չի տարվել բարձր մակարդակի հանդիպման, կարծում եմ՝ դեռեւս վաղաժամ է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Միաժամանակ շատ կարեւորում եմ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը, որը որոշակի դադարից հետո հնարավորություն կտա ճշգրտելու մեր մոտեցումները, մեր սպասելիքները: Փորձենք լսել, թե արդյոք կա՞ որոշակի փոփոխություն պաշտոնական Բաքվի դիրքորոշումներում: Հույս ունեմ, որ այն կարող է նպաստել առաջնորդների հանդիպմանը, բայց այս պահին դրա մասին խոսելը դեռեւս վաղ է»: