ԱԺ-ն դրական եզրակացություն տվեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 24, 24News

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր նիստում քննարկումներից հետո դրական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագիծը։

Փաստաթղթում նշվում է 4 հիմք, որոնց հիման վրա իշխանական խմբակցությունը պատրաստվում է ներկայացնել Սահմանադրական դատարան՝ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու համար։

Նախագծին կողմ է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, իսկ ԲՀԿ-ն դեռ վերջնական որոշում չունի։

Նկատենք, որ նախագծի մասին վերջնական որոշումը կայացնում է Սահմանադրական դատարանը։