ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Սեպտեմբերի 20-23-ը Լատվիայի Օլայինե քաղաքում կայացած պատանեկան միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճել են 2 մեդալ։ Այս մասին հայտնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան։
- 52 կգ քաշային Խաչիկ Բաղումյանը նվաճել է ոսկե մեդալ։
- 66 կգ քաշային Գրիգոր Փանոսյանը գրավել է երկրորդ հորիզոնականը՝ նվաճելով արծաթե մեդալ։