Զարմացած եմ, որ Վանեցյանը շարունակում է հրապարակային հայտարարություններ անել․ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Լոս Անջելեսում հայաստանյան լրագրողների հետ զրույցում արձագանքել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի վերջին հայտարարությանը՝ նշելով, թե կասկածում է, որ վերջինս կխոսի, ինչ-որ տեղեկությունների մասին կհայտնի։ Հրաժարականի թնջուկի  մասին, ըստ նրա՝ ամեն ինչ ասվել է։ 24News-ի հարցին ի պատասխան Կարապետյանն ասել է, որ Վանեցյանի՝ հաճախակի տեսակետ հայտնելու մեջ բավականին խնդրահարույց մասեր կան, և ինքը զարմանում է, որ Վանեցյանը շարունակում է հրապարակային դաշտում հայտարարություններ անել։ Կարապետյանը շեշտել է՝ կարծում է՝ Արթուր Վանեցյանը պետք է դադարեցնի նման կեցվածքը։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում