Արցախի նախագահն ընդունել է «Մայր Հայաստան XXI» սոցիալ-մշակութային ՀԿ ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 24, 24News

Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է «Մայր Հայաստան XXI» սոցիալ-մշակութային հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին՝ կազմակերպության ղեկավար Գայանե Գասպարյանի գլխավորությամբ:

Քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: