Նախկին պատգամավորին պատկանող գազալցակայանում ավտոմեքենաներ են այրվում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Հասարակություն

Քիչ առաջ, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել խոտով բարձած բեռնատար ավտոմեքենայում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Կրակը տարածվել է ու վնասել նաև մեկ այլ ավտոմեքենա։

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարում էին քաղաքացիներն ու գազալցակայանի աշխատակիցները։

Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենաների վարորդների ինքնությունը, և արդյոք հրդեհի հետևանքով տուժածներ կա՞ն, թե՞ ոչ։