Թուրքիան միջամտեց պատրիարքարանի ընտրություններին. Փայլանի արձագանքը՝ նոր կանոնակարգին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Կարո

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Պոլսի հայոց պատրիարքարան ուղարկած Կ. Պոլսի 85-րդ հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագրին։ Ըստ այդմ՝ պատրիարքական թեկնածու կարող են դառնալ միայն այն սրբազանները, որոնք ենթակա են Պոլսի աթոռին։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը։

Փայլանը գրում է․ «Ներքին գործերի նախարարությունը միջամտեց պատրիարքարանի ընտրություններին։ Թուրքիայի պատմության ընթացքում պատրիարքի ընտրություններին մասնակցել և նաև ընտրվել  են դրսում ապրող թեկնածուներ, որոնք ծնունդով Թուրքիայից են եղել։ Այժմ պահանջում են, որ ընտրություն կատարենք 2 թեկնածուի միջև։ Եկեք մեր բողոքը հայտնենք, որպեսզի պատրիարքի իրական թեկնածուների ընտրական իրավունքները չոտնահարվեն»։