Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. 07-ն ու 04-ը բախումից կա 1 զոհ, 3 վիրավոր

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

1

Սեպտեմբերի 23-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:15-ի սահմանում Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Արտաշատ քաղաքի բնակիչ 25-ամյա Կառլեն Փ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի 65 DD 665 համարանիշի և Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ Հովհաննես Մ.-ի վարած ВАЗ 2104 մակնիշի 36 DA 950 համարանիշի ավտոմեքենաները: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Հովհաննես Մ.-ն, նրա ուղևորներ, Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչներ, 63-ամյա Թամար Ս.-ն, 48-ամյա Մարգարիտա Բ.-ն և 62-ամյա Գրետա Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն:

Աղբյուրը հայտնում է, որ նույն օրը՝ ժամը 23:40-ի սահմանում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Թամար Ս.-ն վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Դեպքի փաստով Մ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: