Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են Opel-ն ու 06-ը, վերջինը ամբողջովին մասնատվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

.

Սեպտեմբերի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի, 23-ամյա Կամո Ե.-ի վարած Opel մակնիշի OA 960 OA համարանիշի և Շիրակի մարզի բնակիչ, 48-ամյա Նորայր Մ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 ZT 590 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով վարորդներից Նորայր Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Բախման հետևանքով 06-ը վերածվել է մետաղե ջարդոնի, առջևի մասն էլ կտրվել է ավտոմեքենայից:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: