Բաքվում մեկնարկել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի համատեղ զորավարժությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

.

Բաքվում մեկնարկել է Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի հատուկջոկատայինների մասնակցությամբ «Կովկասյան արծիվ - 2019» անվանումը կրող համատեղ զորավարժությունը։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Զորավարժությունն ավարտվելու է հոկտեմբերի 1-ին: Դիտորդի կարգավիճակով մասնակցում են պակիստանցի զինվորները։ 

Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում ոչնչացվելու  են պայմանական թիրախներ, ազատվելու են ահաբեկիչների մոտ պատանդ պահվողները, ինչպես նաև իրականացվելու է պայմանական վիրավորների էվակուացիա: