Քադիրովը ցանկանում է Չեչնիայում էլեկտրոնային ծխախոտի վաճառքն արգելել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Աշխարհ

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ ցանկանում է ամբողջությամբ արգելել էլեկտրոնային ծխախոտի ներմուծումն ու վաճառքը տարածաշրջանում: Այդ մասին նա գրել է ВКонтакте-ի էջում:

«Մտադիր ենք արգելել էլեկտրոնային ծխախոտի ներմուծումն ու վաճառքը: Վստահ եմ, որ խորհրդարանը կաջակցի այս նախաձեռնությանը»,- նշել է նա:

Ըստ Քադիրովի՝ դա սպառնալիք է առողջության համար, և շատ երկրներ արդեն արգելել են դրանց վաճառքը, ներմուծումը և գովազդը:

Քադիրովն ասել է, որ չի կարող թույլ տալ, որպեսզի երիտասարդները մահանան ծխախոտի կասկածելի խառնուրդների պատճառով: