Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև կնվազի 3-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1

Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ին, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը Սյունքիում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով, 28-ի ցերեկը և 29-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ը, 28-ի գիշերը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: