Պապիկյանը հետևել է միջպետական նշանակության ճանապարհների նորոգման աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 25, 24News

պապիկյան սուրեն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել և հետևում է հանրապետության միջպետական նշանակություն ունեցող ճանապարհներին ընթացող հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներին:

Արմենպրեսի հաղորդմամբ՝ նախարարը ծանոթանում է Մ3 Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի առանձին հատվածներում իրականացվող աշխատանքներին:
Նախարարը շրջայցի ընթացքում կհետևի նաև Մ8, Մ16, Մ4 ճանապարհներին ընթացող աշխատանքներին:

Լրագրողների հետ զրույցում Պապիկյանը շեշտեց ու վերահաստատեց այն սկզբունքը, որ շինարարների հետ որակական չափանիշների հարցում որևէ զիջում չի լինելու: «Դա բխում է մեր շահերից, մեր ենթակառուցվածքների երկարաժամկետ ու կայուն լինելուց: Այն գումարը, որ ծախսվում է ենթակառուցվածքների վրա, պետք է լինի հիմնական, չպետք է լինի ձևական ու որևէ մեկին հանիրավի հարստացնելու համար»,-նշեց նախարարը: