Սա յուրօրինակ հեռուստատեսային խենթություն է․ Գարիկ Մարտիրոսյանի նոր նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1

Ռուսական «Առաջին ալիքի» եթերում հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18։10-ին, տեղի կունենա «Щас спою» նախագծի պրեմիերան։ Սա յուրօրինակ երաժշտական նախագիծ է, որի ընթացքում «երկրի վատագույն վոկալիստները» կհավաքվեն մի բեմում՝ այնքան լավ երգելու, ինչպես երբեւէ չեն երգել։ Հաղորդումը կվարի Գարիկ Մարտիրոսյանը։

«Սա յուրօրինակ հեռուստատեսային խենթություն է։ Մեր մասնակիցները, մտերիմներն ու ընկերները, որոնք ամբողջ կյանքում հոգեկան տանջանքներ են ունեցել՝ լսելով իրենց ձայնի սարսափելի երանգն ու նոտաներին չհամապատասխանող երգեցողությունը, փորձում են գոնե մեկ քայլ անել առաջ։ Եվ սկսում են ավելի լավ երգել, քան նախկինում»,- ասել է Մարտիրոսյանը։

Ըստ կանոնների՝ կատարողը նախ դաշնամուրի նվագակցությամբ կերգի ինչպես կարողանում է։ Ապա կհեռանա բեմից եւ 30 վայրկյան անց կվերադառնա պատրաստի համարով, որը նա պատրաստել է մասնագետի հետ։