ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Սեպտեմբերի լույս 25-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմանում, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները Էջմիածնի Չարենց թաղամասում հայտնաբերել ու խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել մի երիտասարդի։ Ոստիկանության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Էջմիածնում բնակվող 27-ամյա երիտասարդը ատրճանակով կրակոցներ է արձակել Չարենց թաղամասի 21-րդ շենքի բակում։
Նա բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված իր «Պորշի» սրահից ոստիկաններին ներկայացրեց ատրճանակը, որն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր: