Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է այդ երկրի նորընտիր վարչապետին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1

Սեպտեմբերի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։

Վրաստանի վարչապետը նախ շնորհավորել է ողջ հայ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ՝ միաժամանակ նշելով, որ հայ և վրացի ժողովուրդների մոտ անկախության գաղափարն առանձնահատուկ նշանակություն ունի։

Դեսպան Սադոյանն էլ իր հերթին Գիորգի Գախարիային շնորհավորել է վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-վրացական հարաբերություններն ավելի կխորանան։

Վրաստանի վարչապետն ու Հայաստանի դեսպանը քննարկել են հայ-վրացական քաղաքական օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև՝ անդրադարձել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների։