Թուրքիայի նախագահականն արձագանքել է հայերի կոտորածի մասին Իսրայելի վարչապետի գրառմանը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Թուրքիա

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը թվիթերյան միկրոբլոգում արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրառմանը։ Այդ մասին գրում է ermenihaber-ը:

«Բենյամին Նեթանյահուն մինչև կոկորդը խրված է անօրինականության հետ կապված մեղադրանքների մեջ և փորձում է նորից ներքին խնդիրներից շեղել հանրության ուշադրությունը։ Ավելի լավ չի՞ լինի, որ նա սեփական ժամանակը ծախսի դատական լսումների նախապատրաստման աշխատանքների համար, քան թե հարձակվի մի առաջնորդի վրա, որն իրականում կարողանում է հաղթել ընտրություններում»,- գրել է Ֆահրեթթին Ալթունը։

Ավելի վաղ գրել էինք, որ Նեթանյահուի գրառում էր արել՝ նշելով․ «Իսրայելի մասին ստեր տարածողը, սեփական երկրում քրդերին կոտորողը և հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը, չի կարող և չպետք է դասեր տա Իսրայելին։ Էրդողա՛ն, վե՛րջ տուր ստերիդ»։