ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս մնաց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից:
Ռուսական Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Արոնյանի հակառակորդը Ֆրանսիայից Մաքսիմ Վաշիե-Լագրավն էր:
Երկու դասական պարտիաներից հետո շախմատիստներն ուժերն էին չափում արագ և կայծակնային շախմատում: Մեկ պարտիան ավարտվեց ոչ-ոքի, իսկ երկրորդում հայ գրոսմայստերը պարտություն կրեց` դուրս մնալով աշխարհի գավաթի խաղարկությունից:
Արոնյանը աշխարհի դեռևս գործող գավաթակիրն է: