Աշխարհում 2019-ին շուրջ 60 հազար բանկային աշխատակիցներ կկրճատվեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1

Ամբողջ աշխարհում բանկերը հայտարարել են 2019 թվականին շուրջ 60 հազար աշխատակիցների կրճատման մասին, ընդ որում այդ թվի զգալի մասը բաժին է ընկնում Եվրոպային: Դա պայմանավորված Է բացասական տոկոսադրույքներով եւ տնտեսության աճի տեմպերի դանդաղմամբ, ինչը ֆինանսական կազմակերպություններին դրդում Է ծախսերի կրճատման։ Այս մասին նշում Է Bloomberg-ը:

Մասնավորապես, անցյալ շաբաթ Գերմանիայի Commerzbank-ը հրապարակել Է 4,3 հազար դիրքերի լուծարման մասին՝ խորացնելով երեք տարի առաջ սկսված վերակառուցավորումը: Դրա հետեւանքով հայտարարված կրճատումների թիվը հասել Է 58,2 հազարի, եւ գրեթե 90 տոկոսը (ավելի քան 52,4 հազար) բաժին Է ընկնում Եվրոպայի բանկերին:

Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ցուցանիշը կազմում Է 500-ից փոքր-ինչ ավելի, Հյուսիսային Ամերիկայում՝ 2,77 հազար, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում՝ 2,5 հազարից պակաս: Արձակումների տեմպերով առաջատարների թվում են Գերմանիայի բանկերը, որի տնտեսությունն զգալի չափով կախված Է արտահանումից: Այսպես, Գերմանիայում ճյուղի խոշորագույն ներկայացուցիչ Deutsche Bank-ը մտադիր Է մինչեւ 2022 թվականի վերջը հեռացնել 18 հազար աշխատակիցների: Իսպանիայի Santander-ը հայտարարել Է ավելի քան 5,4 հազար աշխատատեղ կրճատելու մասին, Մեծ Բրիտանիայի HSBC-ն եւ Barclays-ը՝ համապատասխանաբար 4 հազար եւ 3 հազար, Ռուսաստանի Ալֆա-բանկը՝ 3 հազար աշխատատեղերի կրճատման մասին։