ԱԽ գրասենյակում կայացել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպում

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1

Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման շրջանակներում այսօր՝ սեպտեմբերի 25-ին,  ԱԽ գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետեւյալ ներկայացուցիչների հետ՝ Անժելա Խաչատրյան՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն, Բագրատ Եսայան՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն», Գոռ Հակոբյան՝ «Քաղաքացու որոշում» կուսակցություն, Սուրեն Սահակյան՝ «Քաղաքացու որոշում» կուսակցություն, Հայկ Գրիգորյան՝ «Ազգային առաջընթաց» կուսակցություն: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է ԱԱՌ կառուցվածքի նախագիծը։

Հաջորդիվ տեղի են ունեցել բովանդակային քննարկում եւ աշխատանքային ձեւաչափերի ու կազմակերպական հարցերի հստակեցում: