Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վերսկսել է աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1

Մեծ Բրիտանիայի խորհրդարանն այսօր վերսկսել է աշխատանքը: Համայնքների պալատում նիստն ընթանում է լարված մթնոլորտում: Գլխավոր դատախազ Ջոֆրի Քոքսը խորհրդարանը մեռած է անվանել, ինչը շատ պատգամավորների զայրույթն է առաջացրել:

Հիշեցնենք, որ Բրիտանիայի Գերագույն դատարանը նախօրեին վճռել էր, որ խորհրդարանի աշխատանքը 5 շաբաթով հետաձգելու վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումն անօրինական է եւ պետք է չեղյալ համարվի: Համայնքների պալատի աշխատանքին մասնակցելու համար վարչապետ Ջոնսոնն ընդհատել է իր այցը Միացյալ Նահանգներ եւ Լոնդոն վերադարձել: