Խոշոր ավտովթար` Արարատի մարզում. Տիգրանաշենի ոլորաններում КамАЗ-ը կողաշրջվել է

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

.

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում КамАЗ մակնիշի 016 SP 16 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորաններում, դեռևս անհայտ պայմաններում կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: