Կառավարության որոշմամբ՝ հոկտեմբերի 1-ից կբարձրանա փրկարարների աշխատավարձը․ Ցոլակյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 26, 24News

ցոլակյան7845

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ կառավարության որոշմամբ` փրկարարների աշխատավարձերը կբարձրանան:

«Սիրելի փրկարարնե՛ր

քիչ առաջ ավարտվեց կառավարության նիստի հրշեջ-փրկարարների աշխատավարձերի բարձրացմանը վերաբերող հարցի քննարկումը:

Կառավարության որոշմամբ՝ հոկտեմբերի 1-ից կբարձրանա փրկարարների աշխատավարձը:

Ինչպես եւ խոստացել էինք՝ էապես կբարձրանա հատկապես ԱԻՆ Փրկարար ծառայության կրտսեր կազմի աշխատավարձը:

Շնորհակալ եմ վարչապետին եւ կառավարությանը աջակցության համար:

Բարի եւ անփորձանք ծառայություն եմ մաղթում մեր փրկարարներին:

Խիղճ եւ խաղաղություն բոլորիս»,- գրել է նախարարը:

Տեսանյութեր

Live

Լրահոս