Կրեմլում չեն մեկնաբանում Զելենսկու եւ Թրամփի հեռախոսազրույցի բովանդկությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 26, 24News

Trump-Zelensky

Կրեմլը նշում Է ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի սղագրության հրապարակման փաստի անսովոր լինելը, բայց չի մեկնաբանում զրույցի բովանդակությունը: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ոչինչ չեմ մեկնաբանելու այդ կապակցությամբ, դա բացառապես ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ներքին գործն Է, առավել եւս, եթե դա (հրապարակումը) տեղի Է ունեցել փոխադարձ պայմանավորվածությամբ»,-ասել Է Կրեմլի ներկայացուցիչը: «Բայց, ընդհանուր առմամբ, հարկ Է ընդունել, որ, իհարկե, զրույցի ամբողջական ձայնագրության հրապարակումը՝ լինի դա հեռախոսազրույց կամ առերես զրույց, հազվադեպ Է պատահում դիվանագիտական եւ միջպետական պրակտիկայում, համենայն դեպս մինչ այժմ հազվադեպ Է հանդիպել»,- հավելել Է Պեսկովը: