Վանաձորում 24-ամյա աղջիկը լոգանք ընդունել շմոլ գազից թունավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 26, 24News

շմոլ գազ

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 22.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Վանաձորի 24-ամյա բնակչուհի, ով թունավորվել է իրենց տան լոգարանում:

Մեկնած օպերատիվ խմբին քաղաքացուհու տատը բացատրություն է տվել, որ թոռնուհին թունավորվել է նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, լոգանք ընդունելիս:
Նախապատրաստվում են նյութեր: