Մոսկվայում մեկնարկել է Փարաջանովի ստեղծագործությունների առաջին վիրտուալ ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1

Մոսկվայում մեկնարկել է ռեժիսոր և նկարիչ Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը:

Այս նախագծի վրա աշխատել է Հայկական մշակույթի աշնանային շրջանի կազմակերպիչների թիմը` Մոսկվայի հայկական թանգարանի և Երևանում Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի հետ համատեղ: Տեխնիկական որոշումները մշակել է Շրջանի պաշտոնական գործընկեր ARLOOPA ընկերությունը:

Սերգեյ Փարաջանովի վիրտուալ ցուցահանդեսը հասանելի է Մոսկվայի հայկական թանգարանում, ԼՍԱՐԱՆ կրթական կոնֆերանսում, Սերգեյ Պրոկոֆյեվի թանգարանում, Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու տաճարային համալիրի տարածքում` Օլիմպիյսկի պողոտայում:

Փարաջանովի պատկերների ցուցահանդես կարող եք մուտք գործել՝  ներբեռնելով ARLOOPA հավելվածը և գտնելով անհրաժեշտ երկրապիտակը: