ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Այսօր, սեպտեմբերի 26-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում, Կենդանաբանական այգու դիմաց բախվել են՝ 23-ամյա Լյովա Ավետիսյանի վարած Nissan Versa մակնիշի 12 UL 777 համարանիշի, 23-ամյա Յուրի Խաչատրյանի վարած Nissan Teana մակնիշի 01 UZ 022 համարանիշի, 28-ամյա Ժիրայր Մանուկյանի վարած Nissan Altima մակնիշի 35 VO 059 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Բախման հետևանքով Nissan Versa-ում շարժիչի հատվածում, հրդեհ է բռնկվել։