Խոշոր հրդեհ՝ «Արաքս» թռչնաֆաբրիկայում. տարածումը կանխվել է, բայց դեռ չի մարվել

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

հրդեհ

Մի քանի ժամ է, ինչ Արմավիրի մարզի Ջրարփի գյուղի «Արաքս» թռչնաֆաբրիկայի մեծ թվով աշխատակիցներ 2 մարտական հաշվարկով թռչնաֆաբրիկա ժամանած հրշեջ-փրկարարների հետ պայքարում են ֆաբրիկայի տարածքի մոտ 10 հազար հակ խոտում առաջացած կրակի դեմ: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը նաև նշում է, որ թռչնաֆաբրիկայի աշխատակիցները, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են մինչև հրշեջների ժամանումը կանխել կրակի տարածումը, և մի քանի կողմերից ջրատար ավտոմեքենաներով պայքարել են խոշոր կրակի դեմ: Այս պահին նշված վայրում աշխատում են հրշեջները, կրակի տարածումը կանխվել է, սակայն կրակը, հնարավոր է, 1-2 օր վառվի, քանի որ տարածքը մեծ է:

Ըստ աղբյուրի՝ եթե «Արաքս» թռչնաֆաբրիկայում պահպանված չլինեին անվտագության կանոնները, այն է՝ չունենային ջրատար ավտոմեքենաներ, հատուկ գոտում պահպանված մի քանի տոննա ջուր, ապա աշխատակիցները ինչքան էլ տանջվեին, չէին կարողանա մինչև հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմն առնել: 

Թե ինչն է եղել չոր խոտում առաջացած հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննություններից հետո:

Ըստ նախնական տեղեկության՝ տուժածներ չկան: