Շիրակի մահով հեռացավ ֆրանսիական քաղաքականության առյուծը․ Ֆրանսիայի նախկին վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը մարմնավորում Էր մի երկիր, որը հավատարիմ էր իր արժեքներին, դաշնակիցներին ու գործընկերներին, որը թույլ չԷր տալիս որեւԷ բան թելադրել, ինչի մասին վկայում Է Իրաքում պատերազմի դեմ նրա բողոքը: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել նախագահի պաշտոնում Շիրակին փոխարինած Նիկոլա Սարկոզին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին։

 «Այսօր Փարիզը սգում Է: Ես խորապես վշտացած Էի՝ իմանալով այն մասին, որ մեզնից հեռացել Է Ժակ Շիրակը: Ականավոր պետական գործիչը, մեծ հումանիստը կերտել Է մեր երկրի պատմությունը»,- Twitter-ի իր Էջում գրել Է Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն:

 «Ժակ Շիրակն ավելի քան կես դար իրենով մարմնավորում Էր Ֆրանսիայի ոգին երկրի տարածքում, ամբողջ աշխարհում նաեւ իր արժեքների միջոցով: Նա միշտ հրաժարվում Էր փոխզիջման գնալ ծայրահեղությունների հետ եւ քաջությամբ Էր ընդունում մեր երկրի անցյալը, ինչպես նրա մութ, այնպես Էլ լուսավոր կողմերը»,- հայտարարել Է Ֆրանսիայի Սենատի ղեկավար Ժերար Լարշեն:

 «Ժակ Շիրակի մահով հեռացավ ֆրանսիական քաղաքականության առյուծը: Նա ամբողջ հոգով սիրում Էր Ֆրանսիան ու ֆրանսիացիներին, բայց նաեւ ճանապարհորդել Է ամբողջ աշխարհում՝ Աֆրիկայից մինչեւ Ասիա»,- հայտարարել Է երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը:

«Ժակ Շիրակը վճռել Է ազգի ճակատագիրը, նրա հեռանալը կորուստ Է բազմաթիվ սերունդների համար»,- հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կյանքից հեռացած Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին համարել Է Գերմանիայի հիանալի գործընկերը: