Սիրո հեղափոխությունից հետո մարդիկ սկսեցին ատել իրար․ Սամվել Թոփալյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Դերասան Սամվել Թոփալյանի հետ զրուցել ենք Արմեն Մազմանյանի անվան «Գոյ» թատրոնում, որտեղ մի շարք դերեր է մարմնավորել դերասանը՝ սկսած 2007 թվականից: Հասարակական կյանքում թատրոնի դերն ու նշանակությունը կարևորելուց բացի, անդրադարձել ենք դերասանի կինոյում կերտած կերպարներին, ինչպես նաև «Բարև, Էրգիր» ճամփորդական հաղորդաշարին:

Սամվել Թոփալյանն այն արվեստագետներից է, որը անտարբեր չի անցնում երկրում ծավալվող հասարակական ու քաղաքական իրադարձությունների կողքով և դերասանին ամենից շատ անհանգստացնում է ատելությունն ու անհանդուրժողականությունը որը առկա է մեր կյանքում: Այդ մթնոլորտը նաև բացատրում է իշխանական վերնախավի կեցվածքով. «Էս 30 տարվա ընթացքում մենք չունեցանք մի ղեկավար, որը սիրի ժիրի ժողովրդին», ասում է դերասանը: